Փաշինյանի՝ Մոսկվա այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն. Պեսկով

08 Հոկտեմբերի 2026, 09:25

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում բանակցություններ էր անցկացրել Փաշինյանի հետ։ Հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։