Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ․ Պեսկով
24 Սեպտեմբերի 2026, 13:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն կա պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, սակայն շարունակում է մնալ այն ըմբռնումն ու պայմանավորվածությունը, որ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խմբ.) և վարչապետը (Փաշինյանը՝ խմբ.) ունեն՝ նման այցը տեղի կունենա մոտ ապագայում»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ է անցկացրել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։