Փաշինյանի՝ Թուրքիա այցի շրջանակներում նոր անակնկալներ են մեզ սպասվում․ Գրիգոր Բալասանյան

20 Հունիսի 2025, 23:42

Քաղաքականություն

ՀՀ իշխանություններն ասում են, որ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, իսկ դա նշանակում է, որ ՀՀ սահմանին կանգնած երրորդ ուժերի ներկայությունն անիմաստ է դառնում։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Թուրքիան միշտ սպառնալիք է եղել Հայաստանի համար, քանի որ Հայաստանի ոչնչացումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Թող բացեն դպրոցական դասագրքերը, տեսնեն՝ ինչպես են հայերը ներկայացված, և կհասկանան՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, թե՝ ոչ»,-ասել է Բալասանյանը։

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցի շրջանակներում նոր անակնկալներ են մեզ սպասվում։ «Դա կլինի հայտարարությունների տեսքով, թե թուրանականության հետ կապված։ Արդեն խոսել են, որ Հայաստանը կարող է թուրանականության համար անխոչընդոտ ճանապարհ դառնալ»,- հավելել է միջազգայնագետը։