Փաշինյանին աջակցող գործարարներն ընդամենը գործիք են.Իշխան Սաղաթելյան

14 Մայիսի 2026, 19:01

Քաղաքականություն

«Մենք խոսել ենք «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերերի մասին, որոնք, օգտվելով ազգային հարստությունից, հարստացել են և այսօր փորձում են բռնանալ մարդկանց կամքի վրա՝ իրենց լծակներն ու հնարավորությունները ուղղորդելով այնպես, որ մարդիկ քվեարկեն այսօրվա իշխանության օգտին»,-այս մասին ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերերը մեղադրել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին՝ իրենց ազգային բրենդը թիրախավորելու համար:

Նրա խոսքով՝ իրենք այդ ազգային բրենդը պաշտպանում են հենց այդ սեփականատերերից, թուրքերից և ներկայիս իշխանություններից, որոնք ուզում են հանձնել այն:

«Այսօր իրենք պայքարում են Նիկոլի համար, իսկ հետո զրկվելու են իրենց ունեցվածքից: Նրանց թվում է, որ միայն Նիկոլը կարող է խլել կամ թողնել իրենց ունեցվածքը և այսօր ամեն ինչ անում են, որ նա վերարտադրվի։ Սակայն այստեղ պետության և լինելիության հարցն է: Նրանք ընդամենը գործիք են, որպեսզի Փաշինյանը կարողանա կատարել Ալիևին տված իր խոստումները»,- նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: