Փաշինյանն ասում է ՀՀ քաղաքացիություն ստացեք. Արցախ բա՞ռն են ուզում վերացնել. Էլլադա Ալավերդյան
20 Հունիսի 2025, 14:30
Արցախցիները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ոչ միայն վերականգնի, այլ նաև ժամանակին տրամադրի 40+10 հազար դրամ օգնությունը: Ակցիայի մասնակիցներից Էլլադա Ալավերդյանը Alpha News-ի հետ զրույցում իր զայրույթն է արտահայտել: Նա մտավախություն ունի՝ ՀՀ վարչապետը երևի ուզում է Արցախ բառը վերացնել: