Փաշինյանն էժան, պարզապես կոպեկներով երկիրը վաճառում է. Միխայիլ Շահնազարով

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և մեդիամենեջեր Միխայիլ Շահնազարովը նշել է, որ Արևմուտքը կպահանջի ամբողջությամբ ենթարկվել և կատարել բոլոր հրահանգները։

«Կարծում եմ՝ արդեն պահանջել են, չնայած դեռ գումարը չեն տվել։ Նրանք կպահանջեն լիակատար հնազանդություն և բոլոր հրահանգների կատարում։ Այսինքն՝ շուտով Հայաստանում երևի առաջին գեյ-շքերթը կհայտարարվի, քարոզչություն կսկսվի, որ երեխաների տրանս անցումները նորմա են,իսկ հայերը մի քիչ կվրդովվեն ու կհանգստանան։

Գիտեք, ես չեմ նայել այս հանդիպման արդյունքները, քանի որ դրանք ինձ համար պարզ են։ Սկզբում ես նայում էի լուսանկարները, քանի որ վիզուալները կարող են շատ բան ցույց տալ: Դա ուղղակի հրեշների շոու էր: Կանգմած է այդ Ժոզեպ Բորելը, որ բացարձակ միջակություն է և հարբեցող, իսկ 70-ականներին նա աշխատել է կիբուցում։

Հետո ինչ-որ մեկը նկատեց նրան, քարշ տվեց Եվրոպա՝ ոչնչացնելու նպատակով, ու ժամանակի ընթացքում նման պաշտոն ստացավ։ Էնթոնի Բլինքենը, ում արմատները ուկրաինական քաղաքից են, ատում է ռուս ժողովրդին, ատում է քրիստոնեությունը: Այսինքն՝ կատարյալ սրիկա։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իսկապես, պարզապես կարդացեք նրա հայտարարությունները: Եվ սրանց կողքին կանգնած է այս ողորմելի, այսպես կոչված վարչապետը, որը պատրաստ է կատարել նրանց բոլոր քմահաճույքները։ Այս լուսանկարներում ես տեսա սարսափելի մարդկանց, պարզապես դևեր։

Ես պատրանք չունեմ այս դավաճան Փաշինյանի հետ կապված, ինձ հետաքրքիր է, իսկ նրա շրջապատը, նրանք հասկանո՞ւմ են ընդհանրապես, որ հիմա պատերազմ է ընթանում քրիստոնյա աշխարհի դեմ։ Այդ մասին բացահայտ ասել է Թաքեր Կարլսոնը, նա դա հասկանում է։ Իսկ արդյոք դա հասկանում են հայերը։ Բոլոր խոսակցություններն այն մասին, որ բոլորից շուտ են ընդունել քրիստոնեությունը, կմոռացվե՞ն։ Իսկ ինչ կլինի հետո։ Բոլոր այդ մարդիկ, ում հետ նա հանդիպել է, նրանք դեմ են հավատքին։ Հետո այդ 270 միլիոնն ու 65 միլիոն եվրոն ինչ է։ Դուք դա համարում եք մեծ գումա՞ր: Եվ ահա, նա երկիրը էժան է վաճառում, պարզապես կոպեկներով է վաճառում։ Դրանք չնչին գումարներ են, և այդպիսով նրանք հայերին ցույց են տալիս, որ նրանց կարող են գնել մաղադանոսի նման», — ընդգծել Է Շահնազարովը։