Փաշինյանն ինձ հիշեցնում է Գորբաչովին․ Ասլան Ռուբաև
05 Հունիսի 2025, 20:30
Ռուս քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ռուսական հարաբերություններն ու Արևմուտքի շահերը տարածաշրջանում:
«Մենք տեսնում ենք մշտական խորհրդակցություններ Ադրբեջանի և Իսրայելի՝ այդ հակամարտության գլխավոր շահագրգիռ կողմերի միջև։ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը չգիտես ինչու անտեսում է իր ազգային շահերը։ Ես չեմ կարող մանրամասնել, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն շատ տարօրինակ է, որ Հայաստանը հրաժարվում է իրեն պաշտպանել որպես ինքնիշխան պետություն», — նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի նախկին իշխանությունները երկրի և ժողովրդի պետական շահը վեր էին դասում ամեն ինչից:
«Ինչո՞ւ այլ ղեկավարության օրոք մարտի դաշտում իրավիճակն այլ կլիներ, եթե դիրքեր հանձնելու հրամաններ չտրվեին։ Ես հավաստի տեղեկություններ ունեմ այն մասին, թե ինչպես են հայ զորահրամանատարներին հրահանգվել չպաշտպանել, այլ պարզապես հանձնել տարածքները», — հայտարարել է Ռուբաևը։
Նա Փաշինյանին համեմատել է Գորբաչովի հետ՝ պնդելով, որ ազգային շահերից հրաժարվելը Ռուսաստանի շուրջ լարվածության կետեր ստեղծելու ռազմավարության մի մասն է։
«Վերադառնալով՝ նշեմ, որ Ալիևն ու Փաշինյանը պետք է շտապ զանգահարեն Պուտինին և անմիջապես նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակառակ դեպքում իրավիճակը լուծելը չափազանց դժվար կլինի», — եզրափակել է քաղաքագետը: