Փաշինյանն իր հայտարարություններով և գործողություններով դավաճանեց Հայաստանի և Արցախի ժողովրդին. Մաքսիմ Գրիգորև

26 Սեպտեմբերի 2023, 13:20

Քաղաքականություն

Արևմուտքը քաղաքական գործիչների և փորձագետների «դեսանտ» է ուղարկել՝ Հայաստանի վարչապետին Երևանում ցուցարարներից պաշտպանելու համար։ Իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները, վտանգելով իրենց կյանքը, օգնում են Արցախում Փաշինյանի նվիրյալ հայերին: Այս մասին «ВЗГЛЯД» թերթի հետ զրույցում ասել է ժողովրդավարության խնդիրների հետազոտման ոչ առևտրային հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Մաքսիմ Գրիգորևը։

«Չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի դավաճան։ Արցախի գաղափարը կարևորագույններից էր տեղի բնակիչների համար։ Վարչապետը բազմիցս իր հայտարարություններով և գործողություններով դավաճանել է Հայաստանի և Արցախի ժողովրդին, երբ հայտարարել Է, որ դա Ադրբեջանի տարածքն է», – ասել է նա։

Գրիգորևի խոսքով՝ հասկանալ, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, դժվար չէ. մարդիկ դուրս են գալիս փողոց, որ հայտարարեն՝ դեմ են Փաշինյանի բազմակի դավաճանությանը:

«Հայաստանի վարչապետին սեփական ժողովրդից փրկելու համար արևմտյան քաղաքական գործիչների, փորձագետների, ոչ կառավարական կազմակերպությունների անդամների մի ամբողջ «դեսանտ» է «իջեցվում», որոնք աշխատում են ԱՄՆ-ի և Եվրոպայի փողերով։
Ինքը՝ Փաշինյանն ապրում է Արևմտյան հարացույցում։ Նա այն երկրների սանն է, որոնց համար ո՛չ Արցախի, ո՛չ հայ ժողովրդի շահերը ոչ մի կարեւոր բան չեն ներկայացնում»,-եզրափակել է փորձագետը։