Փաշինյանն իրավունք չուներ շարունակելու մնալ երկրի ղեկավարի պաշտոնում․ Մեսրոպ Մանուկյան

16 Նոյեմբերի 2026, 16:30

Քաղաքականություն

Այսօր Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ շարունակելու մնալ երկրի ղեկավարի պաշտոնում։ Կարծում եմ՝ ընդդիմադիր գործիչների դժգոհությունների հիմքում հենց սա է։ Այս մասին լրագրողների հետտ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ տեսնում են, որ իշխանության վարած քաղաքականությունը չի փոխվում, և բնական է, որ հարց են բարձրացնում՝ մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի։

Մեսրոպ Մանուկյանը նաև նշել է, որ անհիմն է այն պնդումը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը դիվանագիտական հանդիպումների ընթացքում չեն բարձրաձայնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես՝ քրեական գործերի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ հարցերը։

Ըստ նրա՝ ինչպես «Հայաստան», այնպես էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են կոնկրետ խնդիրներ և համապատասխան փաստաթղթեր։

Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում, ինչի հետևանքով Արևմուտքի կողմից նրան որոշակի ազատություն է տրվել՝ սեփական քաղաքականությունը շարունակելու համար։

«Այսօր մենք հայտնվել ենք բավականին վատ իրավիճակում։ Գործող իշխանությունը, կարծես, նույն խոստումները տվել է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, և, կարծում եմ, նաև Թուրքիային ու Ադրբեջանին։ Այսպիսի շպագատային քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանում, ընդհակառակը՝ կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»,- ասել է Մանուկյանը։