Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունները

10 Նոյեմբերի 2026, 20:15

Քաղաքականություն

Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

Էմանուել Մակրոնը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Ֆրանսիա և մասնակցությունը Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին։

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, վիզաների ազատականացման երկխոսությանը և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումներին։ Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։