Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ հանդուրժող եվրոպացի է. Վլադիսլավ Շուռիգին
29 Ապրիլի 2025, 21:30
Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է դուր գալ եվրոպական բյուրոկրատիային և միևնույն ժամանակ պահպանել դիրքերը Ռուսաստանում։
«Փաշինյանը փորձում է նստել միանգամից յոթ աթոռի վրա։ Այսինքն՝ նա փորձում է միաժամանակ խաղալ Հայաստանի բացարձակ անկախության և Եվրոպայի հետ հավասար, իր կարծիքով, հարաբերություններ կառուցելու հետ։ Նա փորձում է միաժամանակ դուր գալ եվրոպական բյուրոկրատիային, որը կարծես ներծծված է ռուսատյացությամբ, և միևնույն ժամանակ պահպանել դիրքերը Ռուսաստանում, ԱՊՀ-ում ավանդական պատմական միջավայրում և, համապատասխանաբար, այն արտոնությունները, որոնցից Հայաստանն օգտվում էր մինչ այդ։ Դա այնպիսի խորամանկություն է, որն ակնհայտ է բոլորին», — ասել է Շուռիգինը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինքը լիովին կիսում է ժամանակակից եվրոպական արժեքները:
«Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինքը հանդուրժող եվրոպացի է, ով լիովին կիսում է ժամանակակից եվրոպական արժեքները: Եվ, համապատասխանաբար, Էստոնիային, որը սրբորեն պահպանում է նացիստներին հավատարմության իր ավանդույթները, նա այս դեպքում կարծես ցույց է տալիս, որ հասկանում է այդ արժեքները և նույնիսկ կիսում է դրանք», — եզրափակել է Շուռիգինը։