Փաշինյանն ընտրությունների արդյունքները կներկայացնի որպես ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվե․ Խալաթյան
11 Մայիսի 2026, 20:00
Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի սպասվող խորհրդարանական ընտրություններում, ապա դրանց արդյունքները ներկայացնելու է որպես հանրաքվե՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։
«Այս պահին Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարաբերությունները շատ լարված են։ Եվ երբ Եվրամիությունում ասում են, որ դիտարկում են ՌԴ-ին թշնամի և պատրաստվում են նրա հետ պատերազմի, իսկ այդ ընթացքում Հայաստանը հայտնում է ԵՄ-ին անդամակցելու մասին, բնակաբանար ՌԴ-ում առաջանում է տրամաբանական․ «Դուք պատրաստվում եք միանալ մի կազմակերպության, որը մեզ դիտարկում է թշնամի․ արդյոք դո՞ւք էլ եք պատրաստվում մեզ թշնամի համարել»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ ցավալի է, որ շատերը Հայաստանում մինչև վերջ չեն գիտակցում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։
«Իսկ դա շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեցի մեր տնտեսությանը․ կկրճատվի տուրիստական հոսքը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ արագ գտնել այլ շուկա, որը կփոխարինի ռուսական շուկային»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։