Փաշինյանը ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ
22 Ապրիլի 2024, 23:55
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ին մեկնաբանել է Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հարցի «հինգերորդ շարասյան» մասին խոսակցությունները։
«Հինգերորդ շարասյան մասին խոսակցությունների նպատակը սլաքները դեպի Ռուսաստան տեղափոխելն է, նրա հանդեպ անվստահություն ստեղխել, թե իբր Ռուսաստանն ամեն ինչում մեղավոր է, Ռուսաստանը չպաշտպանեց։ Ի՞նչ պահանջներ կարող են լինել Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանն արեց այն ամենը, ինչ կարող էր: Նրանց պետք է, որ պառակտվի ռուս-հայկական դարավոր բարեկամությունը։
Նրանց պետք է պառակտում մտցնել ռուս-հայկական ավանդական դարավոր բարեկամության մեջ։ Նրանց պետք է, որ անվստահություն լինի, ատելություն և դիմակայություն լինի։ Նրանք ակտիվորեն աշխատում են դրա համար։ Նրանք, ովքեր լավը չեն ցանկանում հայ ժողովրդին, ցանկանում են, որ Հայաստանը գործիք լինի Ռուսաստանի դեմ պայքարում, որպեսզի խնդիրներ ստեղծի Կովկասում։ Նրանց չի հետաքրքրում հայերի ճակատագիրը»,- ասել է Դուդչակը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զիջել է հայ ժողովրդի շահերը։
«Փաշինյանն ամբողջությամբ զիջել է հայ ժողովրդի շահերը: Իսկ հիմա ինչ ուզում է, կարող է ասել, մեղադրել Ռուսաստանին։ Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով։ Նա արդեն հրաժարվել է ամեն ինչից: Նա ինքն է ասել, որ ճանաչում է Ադրբեջանի սահմանները։ Ի՞նչ կապեր կարող են լինել Ռուսաստանի հետ: Պարզապես ծիծաղելի է:
Հայ ժողովուրդը պետք է ավելի շուտ մտածեր, երբ ընտրեց նրան: Թեպետ, դարձյալ, նրանց նկատմամբ պահանջ ներկայացնել հնարավոր չէ, քանի որ նույն աղետը եղավ Ուկրաինայում, ամեն ինչ չէ, որ կախված էր հայ ժողովրդից։ Պատմության մեջ նման դեպքեր լինում են։ Իսկ Հայաստանը, ցավոք, ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որն անցել է Արևմուտքի նման ընթացակարգով»,- եզրափակել է Դուդչակը։