Փաշինյանը արել է ամեն ինչ, որպեսզի պատերազմ լինի․ Աննա Գրիգորյան

27 Սեպտեմբերի 2026, 11:32

Քաղաքականություն

44-օրյա պատերազմից տարիներ անց էլ բազմաթիվ առանցքային հարցեր շարունակում են մնալ անպատասխան, քանի որ այն մարդիկ, ովքեր այդ ողբերգության համահեղինակներն ու ճարտարապետներն են, դեռ պաշտոնավարում են։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունների պաշտոնավարման պայմաններում անհնար է ակնկալել լիարժեք բացահայտումներ այն մասին, թե ինչպես սկսվեց պատերազմը, ինչ ընթացք ունեցավ և ինչու հնարավոր չեղավ այն ավելի վաղ կանգնեցնել։

«Հարցերի հարցն է՝ ինչո՞ւ չկատարվեցին այնպիսի գործողություններ, որոնք թույլ չէին տա պատերազմի սկիզբը, և, ընդհակառակը, արվեցին քայլեր, որոնք ավելի մոտեցրին պատերազմն ու փաստացի ազատեցին Ալիևի ձեռքերը։ Երբ հետ հայացք ենք գցում, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը, սկսած իր հայտարարություններից, արել է ամեն ինչ, որպեսզի պատերազմ լինի»,- նշել է Աննա Գրիգորյանը։

Հիմա եթերում