Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor

09 Հունիսի 2026, 13:30

Քաղաքականություն

Հայաստանում ընտրությունների արդյունքները թույլ կտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձևավորել կառավարություն և շարունակել քաղաքական կուրսը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և Արևմուտքի հետ կապերը խորացնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանների գնահատմամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հավանաբար, չի ունենա այնքան մանդատ, որքան անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը չպահանջող սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ հանգամանքը կարող է բարդացնել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող մի շարք պահանջների իրականացումը։

Հոդվածում նաև ընդգծվում է, որ ռուսամետ ընդդիմության դիրքերի ամրապնդումը կարող է բարձրացնել ներքաղաքական մրցակցության մակարդակը և մեծացնել կառավարության խոցելիությունը Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ճնշումների նկատմամբ։