Փաշինյանը և ՌԴ վարչապետը կարճ զրույց են ունեցել Ղրղզստանում
07 Օգոստոսի 2026, 10:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճ զրույց են ունեցել:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Ատա քաղաքում, որտեղ արդեն մեկնարկել է խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Պատվիրակությունների ղեկավարները նիստի անցկացման վայր են ժամանել էլեկտրամոբիլներով, Միշուստինն ու Փաշինյանը նստել են միասին։