Փաշինյանը գնացել էր՝ «պտիչկա» դնելու․ Յունոնա Հակոբջանյան
10 Մայիսի 2025, 00:35
Փաշինյանը Մոսկվա չէր գնացել տոնելու, այլ ժողովրդի լեզվով ասած՝ «պտիչկա» դնելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարեց բժիշկ, համայնքային ակտիվիստ Յունոնա Հակոբջանյանը։
«Պրահայում հանձնելով Արցախը՝ հակառուսական քայլ արեց։ Ստացվեց այնպես, որ նա դանակ խրեց Ռուսաստանի մեջքին, առանց Ռուսաստանին տեղյակ պահելու համաձայնագիր ստորագրեց»,- նշեց Հակոբջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, որպեսզի իր դեմ լրիվ թշնամական վերաբերմունք չլինի, քանի որ պատրաստվում է ընտրությունների և նաև գիտի, որ շատ բան է կախված Ռուսաստանից։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ամերիկյան ղեկավարությունը Փաշինյանին չի ընդունում։ Միջանցքներում մարդկանց էր փնտրում, որ սելֆի անի, Վենսին տեսավ, և ինչ-որ թուրք դիվանագետի խնդրեց, որ նկարի իրենց։ Որևէ կարևոր պայմանավորվածություն ձեռք չբերվեց»,- հավելեց Յունոնա Հակոբջանյանը։