Փաշինյանը հաստատել է՝ Ալիևի հետ քննարկել է Սահմանադրության հարցը

19 Նոյեմբերի 2026, 13:26

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Սահմանադրության ընդունման և խաղաղության ինստիտուցիոնալացման հարցը։

«Այո՛, այս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում՝ Ադրբեջանի նախագահի հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է, որ այս հարցի շուրջ միջազգային հանրության շրջանում ձևավորվի համապատասխան ըմբռնում։

«Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ քաղաքական պատասխանատվությամբ, բայց այո՛, մենք այդ թվում Ադրբեջանի հետ ենք այս թեմայով աշխատում, Թուրքիայի հետ ենք այս թեմայով աշխատում, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, առաջին հերթին՝ մեր հարևանների, միջազգային հանրության հետ ընդհանրապես, որ այդ ըմբռնումը ձևավորվի»,- նշել է Փաշինյանը։