Փաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան

20 Հունիսի 2025, 18:35

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։