Փաշինյանը կդիմի Պուտինին ՝ ԵԱՏՄ-ում մնալու խնդրանքով. Օլեգ Մակարենկո

23 Սեպտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։

«Իհարկե, Փաշինյանը կցանկանար մնալ ԵԱՏՄ-ում, քանի որ դա տնտեսական բնույթի հարց է։ Խնդիրն այն է, որ նրա հովանավորները նրա առջև նպատակ են դրել ձևավորել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական պետություն, սակայն նա չի ցանկանում կորցնել տնտեսական արտոնությունները։ Չնայած նրա՝ ԵԱՏՄ-ում մնալու ցանկությանը, հարցը դրված է կտրուկ․ կա՛մ Եվրամիության հետ ես, կա՛մ ԵԱՏՄ-ի։

Հետևաբար, ԵԱՏՄ-ում մնալը Փաշինյանի միակ ակնկալիքն է, և սա է այն հիմնական հարցը, որով նա կդիմի Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Բայց արդյոք Ռուսաստանը կհամաձայնի դրան։ Սակայն հարցը սուր է դրված՝ կա՛մ դու Եվրոպայի հետ ես և Եվրամիությունում, կա՛մ ԵԱՏՄ-ում։ Եվ սա կլինի այն հիմնական հարցը, որը քննարկվելու է այդ հանդիպման ընթացքում՝ ի լրումն անվտանգությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ Ալեքսանդրապոլում (Գյումրիում) գտնվող ռուսական ռազմակայանի հարցի», — նշել է փորձագետը։

Նա նաև ընդգծել է, որ Փաշինյանի և Եվրամիության կախվածությունն արդեն հասել է այն աստիճանի, որ ՀՀ վարչապետն այլևս հնարավորություն չունի հակադրվելու եվրոպացի պաշտոնյաներին։

«Այս պահին Հայաստանը չի կարող շեղվել Եվրամիության ուղղությամբ իր ընտրած ճանապարհից, քանի որ իշխանությունն, ըստ էության, իր քաղաքականությամբ արտացոլում է ԵՄ դիրքորոշումը և բավականին խորը ներքաշվել է այդ գործընթացում։ Ներկայիս պայմաններում նրանք կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունն իրենց համար այլևս հետաքրքրություն չի ներկայացնում։

Բոլոր ռուսամետ երկրներում, այդ թվում՝ նախկինում ռուսամետ համարվողներում, այսպես կոչված «սորոսական» պայքարը ընթանում է և շարունակվելու է։ Փաշինյանն այդ գործընթացի մեջ չափազանց խորն է մտել. նա այլևս չի կարող հեռանալ ԵՄ-ից։ Նա կարծես հայտնվել է սարդոստայնում, որից դուրս գալն արդեն անհնար է։ Ավելին՝ ինքն էլ չունի դուրս գալու ցանկություն․ դա արդեն անիրատեսական է», — հավելել է Մակարենկոն։