Փաշինյանը նոր թմրանյութ է սրսկում իր ընտրազանգվածին․ Խաչատրյան
23 Սեպտեմբերի 2026, 11:51
Բոլորը հասկանում են, այդ թվում՝ ՔՊ-ականները, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ընդհանրապես ոչ գույքի մասին է, ոչ թալանի վերադարձի մասին։ Զուտ քաղաքական և նաև աշխարհաքաղաքական համատեքստում է այս ամենը տեղի ունենում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը Քոչարյանի կալանավորումը փորձում է ներկայացնել որպես իր ընտրազանգվածին ուղղված քաղաքական ուղերձ։
«Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է նախ դուր գալ իր ընտրազանգվածին և նրանց աչքերը բացել։ Նա հասկանում է, թե ինչ արհավիրքներ է բերել, և ինչ նոր արհավիրքներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը նոր թմրանյութ է սրսկում իր ընտրազանգվածին՝ փորձելով ասել, թե մի փոքր սպասեք, տեսեք, Ռոբերտ Քոչարյանին կալանավորել ենք»,- ասել է Խաչատրյանը։