Փաշինյանը ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները դրել է ուղիղ սպառնալիքի տակ․ Մեդվեդև

25 Մայիսի 2026, 11:08

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները դրել է ուղիղ սպառնալիքի տակ, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ ղեկավարի պաշտոնը, չի գնահատել Մոսկվայի կողմից ցուցաբերված եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները և ընտրել է ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման ուղին։

«Նրա պետությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո ամենաշատ շահած երկրներից մեկն է։ Այսօր նա մեր հարաբերությունները դրել է ուղիղ սպառնալիքի տակ։ Փաստացի խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, այն դեպքում, երբ հենց ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ն միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանը՝ նրա կողմից ճանաչված սահմաններում։ Նա հրաժարվում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովներին և Երևանում հավաքում է ՌԴ-ի գարշելի թշնամիներին», — ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Մեդվեդևի խոսքով՝ սա Փաշինյանի և իր շրջապատի համար առանց հետևանքների չի մնա, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում։

Նա նաև նշել է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է «բանդերական Ուկրաինայի» ճանապարհով։