Փաշինյանը շարունակում է փորձել նստել երկու աթոռի վրա․ Պյոտր Կոլչին

10 Օգոստոսի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) հետ հարաբերությունների համատեքստում։

Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փորձել պահպանել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հնարավորությունը՝ հետաձգելով սկզբունքային որոշումների ընդունումը։

«Փաշինյանը շարունակում է փորձել միաժամանակ երկու աթոռի վրա նստել՝ հայտարարելով, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցություննառաջնահերթ է, սակայն միաժամանակ որոշումներ է կայացնում հօգուտ Եվրամիության։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի կողմից Երևանի համար արդեն հստակ սահմաններ են գծվել։ Հայաստանի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հետաձգել սկզբունքային որոշումների ընդունումը, այդ թվում՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Դա արվում է, որպեսզի հնարավորինս երկար օգտվի ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնություններից և պահպանվի տնտեսության համար ստեղծված հնարավորությունները», — ասել է Կոլչինը։