Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին․ Էրդողան

21 Սեպտեմբերի 2023, 22:48

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:

Նա ասել է, թե հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:

«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը, ում խոսքերը մեջբերել է «TRT» թուրքական հեռուստատեսության տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Արցախում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Էրդողանի խոսքով՝ «Ղարաբաղի ընտրությունները «լրջորեն անհանգստացրել են և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանին»։