Փաշինյանը Տոկաևին հրավիրել է Հայաստան

04 Օգոստոսի 2026, 18:00

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Կողմերը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2025 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետի՝ Աստանա կատարած այցի շրջանակում։

Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում Փաշինյանը Տոկաևին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ։