Փաշինյանը վառել է բոլոր հնարավոր կամուրջները․ Տիգրան Քոչարյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններում բեկումնային պահ դարձավ մայիսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Երևանում հնչեցրած հայտարարությունը։ Այս մասին «Alpha News»-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Զելենսկին Հայաստանի տարածքից սպառնաց հրթիռակոծել մայիսի 9-ի զորահանդեսը Կարմիր հրապարակում։ Դա «կարմիր գծերի» հատում էր։ Փաշինյանը՝ որպես ընդունող կողմ, որևէ ձևով չհակադարձեց և չարձագանքեց այդ հայտարարությանը։ Իսկ Մոսկվայում այդ լռությունը ընկալեցին որպես համաձայնություն, ինչից հետո Ռուսաստանն անցավ այլ գործողությունների»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան այլևս հետաքրքրված չէ Փաշինյանի հետ քաղաքական երկխոսությամբ և հստակ պահանջ է դնում՝ անցկացնել հանրաքվե, որպեսզի ՀՀ քաղաքացիները որոշեն՝ մնո՞ւմ են ԵԱՏՄ-ում, թե՞ ընտրում են Եվրոպական միությունը։

«Փաշինյանը վառել է բոլոր հնարավոր կամուրջները։ Ռուսաստանը հասկացել է, որ տարիներ շարունակ սին խոստումներով իրենից գումարներ են կորզվել՝ Հայաստանը դեպի ԵՄ տանելու համար։ Այժմ Ռուսաստանին հետաքրքիր է միայն հայ ժողովրդի կարծիքը։ Թե՛ ԵԱՏՄ ղեկավարների, թե՛ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում հստակ պահանջ կա՝ սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։