Փաշինյանը վախեր ունի․ Կարեն Բեքարյան 

15 Հունիսի 2024, 00:02

Քաղաքականություն

Փաշինյանը վախեր ունի։  Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը․ 

«Չգիտեմ՝ ճի՞շտ է բնութագրել Փաշինյանի վախը իռացիոնալ, թե՞ շատ էլ լավ ռացիոնալ է։ Այսինքն՝ այն, որ այդ վախերն անընդմեջ են, առկա են, իրականություն է։ Փաշինյանն անընդհատ փորձել է օգտվել տարաբնույթ բաժանարար գծերից՝ տարբեր հարթություններում։ Այսինքն՝ քաղաքական դաշտում բոլոր հնարավոր ձևով խթանել է տարաբնույթ բաժանարար գծերը, որ պայքարը լինի միմյանց մեջ, քան պայքարն իր դեմ և իր վարած քաղաքականության»,- ասել է մեր զրուցակիցը։ 

Բեքարյանը հռետորական հարց է տվել՝  հիմա ստեղծված իրավիճակը պիտի՞ առաջացնի վախեր։  

«Սա պե՞տք է բերի վախեր։ Երբ չկա ընդհանրապես մշակույթ նորմալ ժողովրդավարական երկխոսության, ուրեմն թողենք բոլոր հայտարարությունները, այդ մշակույթի հետ կապված ոչինչ չկա Փաշինյանի ու ՔՊ-ի մոտ։ Հետևաբար, դա սկսում ու ավարտվում է  այդ վախերի զգացողությամբ»,- եզրափակել է Կարեն Բեքարյանը։

Հիմա եթերում