Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. Նարեկ Կարապետյան
24 Օգոստոսի 2026, 12:39
Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը և այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը բանակցություններին և երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի տեղ ինքը վերջապես բացեց խաղաքարտերը, և այն, ինչ մենք ամիսներով ասում էինք, ինքն այսօր քիչ առաջ ասաց:
Վեհափառի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի անունը շոշափելն է եղել, Արցախը հիշատակելն է եղել, ոչ թե իրենց ասած բաները: Գործիք է այդ ամենը, որպեսզի նա կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա»,- նշել է Կարապետյանը: