Պատերազմը չի ընդգրկել ամբողջ Լիբանանը․ Հակոբ Հավաթյան

29 Հուլիսի 2024, 22:11

Քաղաքականություն

Իսրայելն իր պատերազմի շղթան սկսում է ընդարձակել այնպես, որ Հարավային Լիբանանի տարածքում իրավիճակը սրի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է լիբանանահայ Հակոբ Հավաթյանը։

«Գազայի վրա շղթայաձև Իսրայելի հարձակումն արդեն իսկ բավական երկար ժամանակ շարունակվում է։ Այս ընդհանուր կացության մեջ միջազգային մամուլի ջանքերով՝ բոլորը ականատես ու ականջալուր են, թե ինչ տեսակի անմարդկային սպանդ է տեղի ունենում ամեն օրվա կտրվածքով։ Իսրայելն իր պատերազմի շղթան սկսում է ընդարձակել այնպես, որ Հարավային Լիբանանի տարածքում իրավիճակը սրի։ Բայց Իսրայելը միևնույն ժամանակ հանդիպում է դիմադրության»,- ասել է Հավաթյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան իրենց միջնորդական ջանքերով փորձում են կանխել պատերազմը։

«Յուրահատուկ է այս պատերազմն այն իմաստով, որ կողմերը հայտարարում են պատերազմի դրույթները։ Նրանք սպառնալիքներով են առաջնորդվում, բայց պատերազմը ամիսներով սահմանափակված է հարավային շրջանի սահմանամերձ գյուղերով ու քիչ-քիչ ընդարձակվում է։ Պատերազմական մթնոլորտ չկա, պատերազմը չի ընդգրկել ամբողջ Լիբանանը։ Այս իմաստով պետք է ասել, որ այսօր հիմնական օղակն այն է, որ միջազգային ընտանիքը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, մնայուն կերպով, իրենց միջնորդական դերակատարությամբ փորձում են պատերազմը կանխել»,- եզրափակել է մեր զրուցակիցը։

Հիմա եթերում