Պատմական արդյունք՝ Հայաստանի համար

14 Փետրվարի 2025, 20:20

Սպորտ

Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը որակավորվել է Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի փոխանցմամբ` Մոսեսովը 23-րդն է եղել 59 երկրներից 133 լեռնադահուկորդների մասնակցությամբ հսկա ոլորավայրէջքում:

Ոլորավայրէջքորդների մրցաշարի եզրափակիչը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին:

Դահուկավազքի այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հարություն Հարությունյանը, որակավորման փուլում զբաղեցրել է 58-րդ տեղը: