Պատմության մեջ առաջին անգամ Արարատի գագաթին հնչում է հայկական դհոլը
18 Հուլիսի 2026, 14:20
Պատմության մեջ առաջին անգամ Արարատի գագաթին հնչում է հայկական դհոլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է օգտատեր Սուրեն Կարիբյանը։
«Արարատի գագաթին առաջին անգամ պատմության մեջ հնչեց դհոլի ձայնը։ 5165 մետր բարձրության վրա հայկական դհոլի յուրաքանչյուր հարվածը լցված էր հայրենիքի հանդեպ սիրով, հպարտությամբ և մեր մշակույթի շնչով»,- տեսանյութին կից գրել է Կարիբյանը։