Պատրաստ եմ Հայաստան վերադառնալ ցանկացած պահի. Մայք Թայսոնը կիսվել է տպավորություններով

27 Հուլիսի 2026, 17:39

Մշակույթ

Ծանր քաշային կարգում հանդես եկած ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պատմության ամենահայտնի ու ճանաչելի մարզիկներից մեկը՝ Մայք Թայսոնը, պատմել է Հայաստան կատարած այցից ստացած տպավորությունների մասին։ Նա հատկապես ընդգծել է երկրի գեղեցկությունն ու տեղացիների ջերմ հյուրընկալությունը։

Աշխարհահռչակ բռնցքամարտիկը նշել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստան ցանկացած պահի, և դրա համար իրեն որևէ վճար պետք չէ։

Առանձնահատուկ ջերմությամբ Թայսոնը հիշել է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանին։ Նրա խոսքով՝ Քըրքորյանն անգամ օգնել է իրեն խուսափել ձերբակալությունից՝ իր և իր ընտանիքի հետևից ուղարկելով սեփական ինքնաթիռը։ Թայսոնն ընդգծել է, որ Քըրքորյանն օգնել է Հայաստանի բազմաթիվ բնակիչների և եղել է մի մարդ, ում հետ ոչ ոք իրեն թույլ չէր տա կատակել։

Հիմա եթերում