Արևմուտքը բացահայտ միջամտում է Հարավային Կովկասի գործերին․ Շոյգու
17 Սեպտեմբերի 2026, 18:20
Հայաստանը և Վրաստանը բախվում են Արևմուտքի բացահայտ միջամտությանը իրենց քաղաքական կյանքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Արևմտյան երկրները բացահայտ և անպատկառ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Հարավային Կովկասում մենք դա տեսնում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով», — նշել է նա Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
Շոյգուն ընդգծել է, որ պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ առաջացող տարաձայնություններին պետք է նայել այն տեսանկյունից, թե ում է ձեռնտու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելը։
Նրա խոսքով՝ դրա հետևում առավել հաճախ կանգնած են արևմտյան ուժերը, որոնք ձգտում են պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի տնտեսության, տրանսպորտային միջանցքների և ռեսուրսների նկատմամբ։
Այս համատեքստում Շոյգուն հղում է կատարել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջին հայտարարությանը, որը հստակ և ողջամտորեն հայտարարել է՝ «գուցե Ռուսաստանի հետ էսկալացիան բխում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ Վրաստանի»։