Պայքարը շարունակվում է. Բողոքի ակցիաներ Գյումրիից մինչև Կանադա՝ ի աջակցություն Տավուշի
25 Ապրիլի 2024, 12:40
Սահմանապահ Բաղանիսում և Կիրանցում դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի: Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։
Բաղանիսցի աշակերտները կոչ են արել բոլորին` միանալ իրենց դասադուլին «Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- ասվում է հաղորդագրությունում։
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ ՀՀ դեսպանատան առջև, մի խումբ երիտասարդներ հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Նրանք «Տավուշը հանուն հայրենիքի» պաստառներով իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիներին:
Այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհը, որը այլընտրանքային Հայաստան-Վրաստան մայրուղին է հանդիսանում: Քաղաքացիներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
Մարտունեցիները ևս ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն տավուշցիների։ Փակ են նաև Երևան-Սյունիք և Երևան-Սևան ավտոճանապարհները: