Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած

06 Օգոստոսի 2026, 13:19

Տնտեսություն և Բիզնես

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։