Պայթյուն և փլուզում Լոռու մարզի գազալցակայաններից մեկում

13 Նոյեմբերի 2026, 11:50

Հասարակություն

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ ժամը 10։35-ին պայթյուն է տեղի ունեցել Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։