Պեկինում նշվել է Չինաստանի Կարմիր բանակի Մեծ արշավի հաղթական ավարտի 90-ամյակը

22 Հոկտեմբերի 2026, 16:30

Քաղաքականություն

Պեկինում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Չինաստանի բանվորագյուղացիական Կարմիր բանակի Մեծ արշավի հաղթական ավարտի 90-ամյակին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չինաստանի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար և Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ցզինպինը։

Հանդիսավոր նիստին ներկա են եղել նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամներ Լի Ցյանը, Չժաո Լեցզին, Վան Հունինը, Ցայ Ցին, Դին Սյուեսյանը, Լի Սին, ինչպես նաև Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը։

Հիմա եթերում