Պետական ծախսերը փակում են ժողովրդի գրպանից․ Լոռու բնակիչները՝ գնաճի և հարկերի բարձրացման մասին

08 Հուլիսի 2026, 19:30

Կարծիք

«Ամեն ինչ թանկացել է և դեռ կթանկանա։ Մենք դրան սպասում էինք»,- նման կարծիք է հայտնել Լոռու մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին։

«Հայաստանի կեսը երկրից գնացել է, և եթե այսպես շարունակվի, մյուսներն էլ կգնան»,- հավելել է նա։

Անդրադառնալով հարկերի բարձրացմանն ու դրա հետևանքով առաջացած գնաճին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պետական ապարատի անարդյունավետ ծախսերի հետևանքները կրկին կրում են շարքային քաղաքացիները։

«Ինչո՞ւ բարձրացան հարկերը։ Բոլորը պետական պարտքեր են. ուշ թե շուտ կառավարությունն այդքան հարկերը պետք է հանի ժողովրդի գրպանից»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։