Պետդեպը մեկնաբանել է Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը

17 Նոյեմբերի 2023, 10:10

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց։

«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար: Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել այդ բանակցություններին, լինի դա ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է հանդիպումից, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով։