Պոլիտեխնիկական համալսարանի ու Աբովյանի Էներգետիկական քոլեջի ուսանողները միացել են դասադուլին

13 Մայիսի 2024, 11:51

Քաղաքականություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ուսանողները ևս միացել են դասադուլին։ Նշենք, որ դասադուլ են սկսել նաև «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ու Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողները։

Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։

Տեսանյութը՝ Պոլիտեխնիկական համալսարանից