Փորձում ենք այնպես անել, որ նորվեգացիները հնարավորինս շատ խոսեն Ցեղասպանության մասին․ մենք՝ հայերս, ինչքան խոսենք, մեզ չեն լսի․ Նարինե Հարությունյան

02 Մայիսի 2025, 21:15

Կարծիք

Նորվեգիայում հայերըտարբեր ոլորտներում են՝ բժշկությունից մինչև շինարարություն։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց «Հայ առաքելական եկեղեցական համայնքի» խորհրդի նախագահ Նարինե Հարությունյանը։

«Նորվեգիայում հայերը տարբեր ոլորտներում են՝ բժշկությունից մինչև շինարարություն։ Մոտ 2000 հայ է բնակվում Նորվեգիայում, իսկ մեր եկեղեցական համայնքն ունի գրանցված 420 անդամ։ Չունենք ընդհանուր հայ համայնք Նորվեգիայում, շատ վաղուց եղել է հայկական մշակութային համայնք, որը որոշժամանակ գործել է, ապա դադարեցրել գործունեությունը: 13 տարի առաջ մենք մի խումբ հայերով ստեղծեցինք համայնք, որը կկառուցեր հայկական եկեղեցի Նորվեգիայում։ Ճիշտ է, դեռ չունենքեկեղեցի, բայց ամեն ինչ սկսվեց այդ գաղափարից։ Նորվեգիան շատ թանկ երկիր է, շատ դժվար է եկեղեցի կառուցելը, ուստի մենք ձգտում ենք, որպեսզի մեր համայնքն ավելի ընդլայնվի,ավելի զարգանա»,-ասաց Նարինե Հարությունյանը։

Նարինե Հարությունյանը նաև նշեց, որ Նորվեգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներսում հայեր չկան։

Խոսելով ապրիլի 24-ինկայացած միջոցառումների մասին, «Հայ առաքելական եկեղեցական համայնքի» խորհրդի նախագահը նշեց, որ ամեն տարի միջոցառումներ են անցկացվում, ծրագիրը կազմում է խորհուրդը։

«Ունենք Սուրբծննդյան պատարագ։ Նորվեգիան շատ մեծ երկիր է, և մեր անդամները հյուսիսում և հարավում են, ուստի ստիպված ենք մեր պատարագները տարբեր քաղաքներում կազմակերպել։ Զատկին ունեցանք եռօրյա ճամբար, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին երեխաների և մեծերի համար։ Իսկ ապրիլի 24-ին ունենք պարտադիր այցելության երեք վայր՝ Օսլոն, որտեղ Նանսենի գերեզմանաքարիմոտ ծաղկեպսակ ենք դնում, Կրագերոն և Բերգենը։ Ունենք այլ միջոցառումներ հունիսին, ապա աշնանը։ Փորձում ենք այնպես անել, որ նորվեգացիները հնարավորինս շատ խոսեն Ցեղասպանությանհամար, մենք՝ հայերս, ինչքան խոսենք, դա մեր հարցն է, մեզ չեն լսի»,-հավելեց Նարինե Հարությունյանը։