Պուտինի հետ հանդիպումն անցել է շատ լավ, առջևում մոսկովյան այցն է․ Փաշինյան
01 Սեպտեմբերի 2026, 22:10
Բիշքեքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է շատ լավ: Սոցիալական ցանցերի ուղիղ եթերում նա հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել անկեղծ ու կառուցողական երկխոսությունը Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն բացառիկ նշանակություն ունեն երկու երկրների համար էլ: Նրա խոսքով՝ Մոսկվան՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, հոգատարությամբ է վերաբերվում այս հարաբերություններին, սակայն նոր պայմաններում դրանք վերաձևակերպելու անհրաժեշտություն է առաջանում:
«Վստահ եմ, որ արդյունքում դրանք կդառնան ավելի լավը, ավելի կառուցողական, փոխշահավետ և ջերմ»,- նշել է վարչապետը: