Պուտինի հետ զրույցով Թրամփը ազդանշան է ուղարկել Եվրոպային․ Մալեկ Դուդակով

07 Հուլիսի 2026, 23:15

Քաղաքականություն

Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը «Alpha News»-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։

«Մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը զրուցել է մեր նախագահի հետ՝ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ։ Ամենայն հավանականությամբ, Զելենսկու հետ հանդիպումից հետո նա կրկին զրույց կունենա ՌԴ նախագահի հետ։

Սա մեծ մասամբ համապատասխանում է Թրամփի գործելաոճին, քանի որ, ինչպես հայտնի է, նա նախընտրում է լսել բոլոր կողմերի տեսակետները, իսկ հետո միայն ձևավորել սեփական դիրքորոշումը։

Բացի այդ, կարծում եմ՝ այս ամենը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի։ Ինչպես տեսնում ենք, Եվրոպայի «պատերազմական թևը» ակտիվորեն փորձում է համոզել Թրամփին՝ միանալ իրենց դիրքորոշմանը և ներգրավվել ՌԴ-ի դեմ լայնածավալ հակամարտության մեջ։ Ավելին՝ եվրոպական էլիտայի շատ ներկայացուցիչներ արդեն համոզված են, որ իրենց հաջողվել է փոխել Թրամփի դիրքորոշումը։

Սակայն հենց այն փաստը, որ Թրամփը շփվում է մեր նախագահի հետ, յուրօրինակ ազդանշան է եվրոպացիներին․ նա դեռևս հեռու է այն մոտեցումից, որը նրանք փորձում են առաջ մղել։ Հատկապես հաշվի առնելով, որ եվրոպացիները մինչ այժմ հրաժարվում են Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ վարել, թեև դրա համար բազմաթիվ հնարավորություններ ունեցել են։ Տարբեր պատճառներով, այդ թվում՝ սեփական սխալներն ընդունելու չկամության պատճառով, նրանք դեռ չեն գնում այդ քայլին»,- նշել է Դուդակովը։