Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը աշխարհին ազդակ է. Պեսկով
17 Նոյեմբերի 2026, 16:00
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը աշխարհին ազդակ են հղում, որ ամենասուր խնդիրները հնարավոր է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ երեք երկրների առաջնորդները հանդիպում կանցկացնեն հինգշաբթի՝ Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
«Աշխարհի երեք խոշորագույն տերությունների առաջնորդները աշխարհին ազդակ են հղում, որ ամենասուր խնդիրները կարելի է լուծել երկխոսության միջոցով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։