Պուտինն միակ մարդն , ով հավատում է՝ Հայաստանին դեռ կարելի է փրկել․ Ալեքսանդր Սեմչենկո
31 Հուլիսի 2026, 20:00
Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հեռախոսազրույցը։
Փորձագետի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև հերթական շփման փաստն ինքնին վկայում է, որ ռուսական կողմը ձգտում է պահպանել երկխոսության հնարավորությունը։
«Պուտինի և Փաշինյանի հերթական զրույցը միայն մեկ բան է նշանակում․ Պուտինը շատ բարի և չափազանց լավատես մարդ է։ Թերևս նա աշխարհում միակ մարդն է, ով հավատում է, որ Հայաստանին դեռ կարելի է փրկել հենց իրենից, և փորձում է Փաշինյանին խելքի բերել»,- նշել է Սեմչենկոն։