Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

28 Հուլիսի 2026, 12:40

Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։