Պուտինն ու Մոդին հանդիպում են անցկացրել BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում
11 Սեպտեմբերի 2026, 15:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում BRICS գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են վարել ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հանդիպումը տեղի է ունեցել «Bharat Mandapam» կոնգրես-ցուցահանդեսային սրահում։
Առաջնորդները վերջին անգամ հանդիպել են երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 31-ին, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Այսօր Ռուսաստանի նախագահը սկսել է եռօրյա այցը Հնդկաստան, որի ընթացքում նա կմասնակցի BRICS-ի 18-րդ գագաթնաժողովին և կունենա մի քանի երկկողմ հանդիպումներ։