Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
28 Օգոստոսի 2026, 20:29
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչպես նաև Երևանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև համագործակցության հարցերը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում ներքաղաքական լարվածության և ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին։
«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին, ընդ որում՝ խոսքը այնպիսի առաջնորդների մասին է, որոնք հանդես են գալիս և հանդես են եկել մեր երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ակտիվացման օգտին», — նշել է Ուշակովը։