Պուտինն ու Թրամփը խոսել են հեռախոսով

12 Փետրվարի 2025, 21:10

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով։ Վերջինս նշել է, որ ցանկանում են դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։

«Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,- ասել է Դոնալդ Թրամփը։