Պուտինը հաստատել է՝ Ռուսաստանը պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ին

10 Հոկտեմբերի 2026, 00:08

Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ինչպես ամերիկյան, այնպես էլ համաշխարհային շուկաներ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ռուսական էներգակիրները կօգնեն կայունացնել համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը։

«Վստահ եմ, որ դա դրական ազդեցություն կունենա ամբողջ համաշխարհային տնտեսության վրա»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

Բացի էներգետիկ ոլորտից, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։